ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ
ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ

ԱՄՆ կենտրոնական նահանգներում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ։ Տեղեկությունը տարածում է Ռոյթեր գործակալությունը։

Երեկ Կենտուկիում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Տորնադոն հարվածել է մոմերի գործարանին, որտեղ այս պահին շենքում ապրում էր 110 մարդ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 40 մարդու կյանք։

Միսուրիում ավերվել են տներ, ոստիկանության և հրշեջ ծառայության շենքեր, ծերանոց, ինչպես նաև հողատարածքներ:

Իլինոյս նահանգում տորնադոն հարվածել է Ամազոն ընկերության պահեստին, ինչի հետևանքով պահեստի տանիքը փլուզվել է։ Առնվազն վեց մարդ զոհվել է։

Բոլոր երեք նահանգներում փրկարարները փնտրում են տասնյակ անհայտ կորածների։ Կենտուկիի նահանգապետը տորնադոն անվանել է նահանգի պատմության մեջ ամենավտանգավորը։

Նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել Կենտուկիում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Նա խոստացել է անսահմանափակ օգնություն ցուցաբերել տուժածներին։

Բացի այդ, նախագահը հանձնարարել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը հետաքննել կլիմայի փոփոխության դերը տորնադոների առաջացման գործում: