ԱՄՆ-ում Թրամփի երդմնակալության տարեդարձը նշել են բազմահազարանոց բողոքի ցույցերով
ԱՄՆ-ում Թրամփի երդմնակալության տարեդարձը նշել են բազմահազարանոց բողոքի ցույցերով

ԱՄՆ-ում Թրամփի երդմնակալության տարեդարձը նշել են բազմահազարանոց բողոքի ցույցերով: Ցուցարարները մասնավորապես դժգոհ են  Թրամփի ներգաղթի քաղաքականությունից, ինչպես նաև աբորտների ֆինանսավորումը սահմանափակելու նրա վարչակազմի նախաձեռնությունից: Այս մասին հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից դժգոհ բազմահազար քաղաքացիներ անցել են ամերիկյան մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում և այլուր:

Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալությունը կայացել է 2017 թցականի հունվարի 20-ին: