ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհվել է 11 մարդ
ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհվել է 11 մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային շրջանում մոլեգնող փոթորիկը խլել է 11 մարդու կյանք,- լրատվությունն այս մասին տարածում է «Բի Բի Սին»: Զոհեր են՝ Ալաբամա, Լուիզիանա և Տեխաս նահանգներում: Աղետի գոտում ուժեղ քամի և անձրև է: Բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Ալաբամա նահանգի բնակիչները նախազգուշացվել էին փոթորկի մասին: Օկլահոմայում և Արկանզասում հայտարարված է ջրհեղեղի վտանգ: Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են: