ԱՄՆ-ում «Փայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների պատվաստանյութը արդեն ներկարկել է ավելի քան 272 հազար մարդ
ԱՄՆ-ում «Փայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների պատվաստանյութը արդեն ներկարկել է ավելի քան 272 հազար մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, «Փայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների պատվաստանյութը արդեն ներկարկել է ավելի քան 272 հազար մարդ: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է ամերիկյան «Սի Էն Էն» հեռուստաընկերությունը, հիմնվելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:

Ինչպես գերատեսչության ներկայացուցիչ, բժիշկ Թոմ Քլարկը նշել է խորհրդատվական հանձնաժողովի նիստում, պատվաստված քաղաքացիների իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ գրանցումը տեղի է ունենում մի քանի օր ուշացումով:

Մասնավորապես, պատվաստանյութեր մատակարարողները տեղական առողջապահության ներկայացուցչությանը տվյալներ տրամադրելու համար ունեն 72 ժամ, թե քանի մարդ է պատվաստվել: Առողջապահական գերատեսչություններն էլ իր հերթին լրացուցիչ 24 ժամ, այդ տվյալները հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը, հաստատել է նաև «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումներն արդեն իրականացվելու են երկու պատվաստանյութերով: