ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պահանջում ընդդեմ Ռուսաստանի
ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պահանջում ընդդեմ Ռուսաստանի

Ամերիկացի 3 դեմոկրատ սենատորներ Բեն Կարդինը, Բոբ Մենենդեսը և Շերոդ Բրաունը երկուշաբթի ներկայացրել են բանաձևի նախագիծ, որը նաախատեսում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի՝ համապատասխան «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի։

Կարդինը, ներկայացնելով բանաձևը, հայտարարել է, որ ի դեմս ազգային անվտանգության ակնհայտ սպառնալքների՝ վարչակազմի կողմից ցուցաբերվող անբավարար լուրջ մոտեցումը տագնապ է առաջացնում։ «Այդպիսի իրավիճակը չի կարող շարունակվել»,- հայտարարել է Կարդինը։

Մասնավորապես, բանաձևում Ռուսաստանը մեղադրվում է սիրիական ռեժիմի աջակցությունը շարունակելու և Ուկրաինայում ժողովրդավարությունը խաթարելու մեջ։