ԱՄՆ-ում օրենսդիրն ինքնասպան է եղել ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո
ԱՄՆ-ում օրենսդիրն ինքնասպան է եղել ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո

ԱՄՆ Քենտուկի նահանգի օրենսդիր ժողովի ստորին պալատի  հանրապետական անդամ Դան Ջոնսոնն ինքնասպան է եղել 17 տարեկան աղջկա նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքներից հետո, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ Ջոնսոնը 57 տարեկան էր: Նա ինքնսպանություն է գործել Լուիսվիլ քաղաքի կամրջի վրա:

Դան Ջոնսոնը օրենսդիր ժողովի անդամ է դարձել 2016 թվականին:

Օրենսդիրը կնոջ խոսքը  «միանշանակ սուտ» էր անվանել եւ հայտարարել, որ նման հայտարարությունները ռազմավարություն են՝ պահպանողական հանրապետականներին հաղթելու համար:

Համանման մեղադրանքները չեն շրջանցել նաեւ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչներին: Այսպես դեմոկրատ սենատոր Էլ Ֆրանկենը պատրաստվում է հրաժարական տալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով: Նա իր մեղքն ընդունել է եւ ներողություն խնդրել: