ԱՄՆ-ում մարդասիրական ծրագիր ունեցող մի քանի ուկրաինացիներ հաղորդագրությամբ ծանուցվել են իրենց ներգաղթյալի կարգավիճակը չեղարկելու մասին, իսկ պաշտոնական գերատեսչությունը բացատրել է, որ նամակն ուղարկվել է սխալմամբ
«Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի ուկրաինացիներ, ովքեր օրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում հումանիտար ծրագրի շրջանակներում, էլեկտրոնային հաղորդագրություն են ստացել, որում տեղեկացվում է, որ իրենց ներգաղթյալի կարգավիճակը չեղյալ է հայտարարվել, և նրանք յոթ օր ժամանակ ունեն երկիրը լքելու համար։
Ավելի ուշ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ նամակը սխալմամբ է ուղարկվել, և որ 2022 թվականի պատերազմից հետո մեկնարկած մարդասիրական ծրագիրը չի կասեցվել։
Մարտի սկզբին «Reuters»-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է չեղարկել մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ նման որոշում կարող է ընդունվել ապրիլին։