ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել Դոնալդ Թրամփը
ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել Դոնալդ Թրամփը

Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը, կրակոցներ են հնչել։

Այս մասին հայտնում է Ռոյթերսը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահը և պաշտպանության նախարարը։

Կրակոցներից հետո ԱՄՆ կաբինետը տարհանվել է։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ հրաձիգը ձերբակալվել է։