ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 18 միլիոնը: Այս մասին տեղեկություն է տարածում Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Համալսարանի փոխանցմամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 18 029 528 մարդու մոտ: Վարակման ամենաբարձր ցուցանիշը Քալիֆոռնիայի, Տեխասի և Ֆլորիդայի նահանգներում է:
Համավարակի մեկնարկից հետո ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվել է 319 354 մարդ: Վարակակիրների և զոհերի թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է:
Տարածվում է տեղեկություն, որ վերջին մեկ շաբաթում երկրում կորոնավիրուսով վարակվել է երեխաների ռեկորդային թիվ: