ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 19 միլիոնը
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 19 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 19 միլիոնը: Տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Համալսարանի տվյալների բազայի համաձայն, երկրում համավարակի բռնկումից ի վեր հաստատվել է «կովիդ 19»-ով վարակման 19 132 446 դեպք:

Վարակման սեպքերի քանակով ԱՄՆ-ի նահանգների միջև առաջատարը Կալիֆորնիան է, որին հաջորդում են Տեխասը և Ֆլորիդան:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, մինչ օրս ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակից մահացել է 333 115 մարդ: