ԱՄՆ-ում «քրեական Սանտան» գողության փորձի ժամանակ ծխնելույզում խցանվել է
ԱՄՆ-ում «քրեական Սանտան» գողության փորձի ժամանակ ծխնելույզում խցանվել է

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տղամարդը, որը որոշել էր գրասենյակը կողոպտել, ծխնելույզով մտնելու փորձի ժամանակ խցանվել է և ինքնուրույն կանչել փրկարարների,- հայտնել են Սիթրես Հայթս քաղաքի ոստիկանությունից:

Իրավապահները հաղորդել են, որ նրանք մի տղամարդուց հաղորդում են ստացել, ով ասել է, որ խողովակում խցանվել է:

Ոստիկանությունը և հրդեհային ծառայությունը գնացել են կանչի հետքով: «Քրեական Սանտա» անվանումը ստացած գողը 32-ամյա Ջեսի Բերուբին է, Կալիֆորնիայի Ռոքլին քաղաքից:

«Բերուբին սայթաքել է խողովակում՝ փոձելով գրասենյակ մտնել: Նա խցանվել է և չի կարողացել դուրս գալ ծխնելույզից:

Տղամարդուն գողության կասկածանքով ձերբակալել են: