ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Բրիթնի Գրեյների՝ ռուսական բանտում բանտարկության մասին #1TVSPORT
ESPN հեռուստաընկերությունը և Disney կինոընկերությունը վավերագրական ֆիլմ կնկարահանեն ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրայների մասին, հայտնում է ESPN-ը։
Կողմերը պայմանագիր են կնքել նաև գեղարվեստական սերիալի համար։ Երկու նախագծերն էլ վերաբերում են «Ֆենիքս Մերկուրիի» բասկետբոլիստին ռուսական բանտում ազատազրկմանը։
Նշվում է, որ վավերագրական ֆիլմում ցուցադրվելու են բացառիկ կադրեր և ձայնագրություններ, որոնք արվել են Գրեյների բանտարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ Գրեյները գրեթե մեկ տարի անցկացրել է ռուսական բանտում, ինչի պատճառը երկիր արգելված նյութերի անօրինական ներմուծումն էր։ Անցյալ տարվա դեկտեմբերին նրան փոխանակեցին «մահվան դիլեր» Վիկտոր Բութի հետ, ով ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել զենքի ապօրինի շրջանառության համար։