ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների պատճառով խաթարվել է երթեւեկությունը, շուրջ 2000 չվերթ է չեղարկվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության
ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների պատճառով խաթարվել է երթեւեկությունը, շուրջ 2000 չվերթ է չեղարկվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների պատճառով խաթարվել է երթեւեկությունը, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։

«BBC»-ի փոխանցմամբ՝ իրավիճակը հատկապես ծանր է Այովա նահանգում, որտեղ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված միջոցառումները չեղարկվել են հորդառատ տեղումների պատճառով։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ ձնաբքին կհաջորդի ցուրտ ցիկլոն, որի պատճառով ջերմաստիճանը տեղ-տեղ կնվազի մինչև -45 աստիճան։

Վատ եղանակի պատճառով շուրջ 2000 չվերթ է չեղարկվել։ Դրանց մեծ մասը պետք է կատարվեր Չիկագոյի օդանավակայանից։ Միչիգան ​​և Վիսկոնսին նահանգներում 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հանգստյան օրերին ուժեղ սառնամանիք է սպասվում Տեխաս, Օկլահոմա, Թենեսի և Միսիսիպի նահանգներում։