ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 85-ի
ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 85-ի

ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 85-ի: ABC News-ի փոխանցմամբ՝ նրանց մեծ մասը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ աղետը հատկապես ուժեղ է երկրի հարավային նահանգներում: Նրանց տվյալներով՝ աղետը վնասել է էլեկտրահաղորդման գծերը։

Միսիսիպիում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Նահանգում 95,000 բաժանորդ դեռևս առանց էլեկտրաէներգիայի է։

Թենեսիի առողջապահության նախարարությունը հայտնում է առնվազն 13 մահվան, իսկ Լուիզիանայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։

Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Նյու Յորքի փողոցում հայտնաբերվել է առնվազն 10 մահացած մարդ։