ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են անցկացվել Դոնալդ Թրամփի դեմ

14:10, 20.04.2025

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են անցկացվել Դոնալդ Թրամփի դեմ։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Միացյալ Նահանգների փողոցներ՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գործողությունների դեմ։ Ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան, Tesla-ի շենքերի և տարբեր քաղաքների կենտրոնների մոտ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի գործողությունների վերաբերյալ։

Ցուցարարները պաստառներ էին պահել՝ «Ո՛չ թագավորներին» գրությամբ։

Դոնալդ Թրամփի դեմ «50501» («50 բողոքի ցույցեր, 50 նահանգներ, 1 շարժում») ցույցի շրջանակներում ամբողջ երկրում անցկացվել է ավելի քան 80 բողոքի ակցիա։

Նմանատիպ