Ամերիկայի Միացյալ Նահանգների Քենտուկի նահանգի, Լուիսվիլ քաղաքի բնակելի տներից մեկում հայտնաբերել են վրաց տղամարդու դի:
Լրատվությունը տարածել են տեղական լրատվամիջոցները հենվելով ոստիկանությանը:
Տարածված լրատվությամբ բնակարանում հայտնաբերվել է ևս մեկ դիակ: Նրանքմահացել են հրազենային վնասվածքներից:
Իրավապահների լրատվությամբ, մեկ օր շուտ Գ.Կ.-ի անհետանալու մասին ոստիկանությունում հաղորդագրություն էր թողել իր կինը: Վերջինս ոստիկանություն է գնացել այն բանից հետո, ինչ ամուսինը նրան չի հանդիպել պայմանավորված ժամկետում՝ Մայամիում:
Որոնողական աշխատանքների արդյունքում իրավապահներին այնուամենայնիվ հաջողվել է դուրս գալ հետքի վրա, սակայն նրանք հայտնաբերել են դիակներ:
Մամուլի հետ զրույցում, սպանվածներից մեկի ընկերը ասում է, որ բոլորը զարմացած են պատահարի կապակցությամբ և նրանց համար անհասկանալի է թե ինչ կապ են ունեցել սպանվածները:
Նշվում է, որ Գ.Կ.-ն կնոջ և երկվորյակ զավակների հետ միասին Լուիսվիլ էր տեղափոխվել մեկ ամիս առաջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan