ԱՄՆ-ում բանտում մահացել է Կու Կլուքս Կլանի առաջնորդներից մեկը
ԱՄՆ-ում բանտում մահացել է Կու Կլուքս Կլանի առաջնորդներից մեկը

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի բանտում 92 տարեկանում կայնքից հեռացել է Կու Կլուքս Կլանի նախկին առաջնորդներից մեկը՝ Էդգար Ռեյ Քիլենը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հայտնի է, որ հունվարի 17-ին նա կդառնար 93 տարեկան: Մահվան պատճառները չեն բացահայտվում:

Նշվում է, որ 2005 թվականին Քիլենը դատապարտվել է 60 տարի ժամկետով ազատազրկման՝ 1964 թվականին իրավապաշտպաններ Ջեյմս Չեյնիի, Մայքլ Շվերների և Էնդրյու Գուդմանի սպանության համար:

Սպանված տղամարդիկ եղել են Ռասսայական հավասարության կոնգրեսի կազմում, որն այդ թվում պայքարել է աֆրոամերիկացիների ընտրական իրավունքների համար:

Կու Կլուքս Կլանի անդամները դարանակալել և սպանել են իրավապաշտպաններին: Վերջիններիս մարմինները հայտնաբերվել են մեկուկես ամիս անց: