ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային տնօրենը հանդիպել է վրացի իրավապահներին և շնորհակալություն հայտնել միջազգային թմրահանցանքի դեմ ուղղված պայքարի համար
ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային տնօրենը հանդիպել է վրացի իրավապահներին և շնորհակալություն հայտնել միջազգային թմրահանցանքի դեմ ուղղված պայքարի համար

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Ճելիձեն հանդիպել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային տնօրեն Ուիլյամ Ուորենթի հետ: Տեղեկությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թմրանյութերի դեմ պայքարում հաջող անցկացված միջազգային իրադարձությունը, որի արդյունքում վրացի, ուկրաինացի և հայ իրավապահները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առգրավել են 368 կիլոգրամ հերոին:

DEA-ի տարածաշրջանային տնօրենը կարևորել է Վրաստանի ոստիկանության ներդրումը այս միջոցառման հաջող անցկացման և դրա արդյունավետ աշխատանքի մեջ: Ուիլյամ Ուորենթը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերներին վերջին տարիներին սերտ համագործակցության և հաջող աշխատանքի համար:

Իր հերթին, ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության տնօրեն Մամուկա Ճելիձեն շնորհակալություն է հայտնել DEA-ի ներկայացուցիչներին համագործակցության և աջակցության համար: Նա հույս է հայտնել, որ կողմերի միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան: