ԱՄՆ Սենատում «Վրաց ժողովրդի ակտի» վերաբերյալ լսումները հետաձգվել են
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում «Վրաց ժողովրդի ակտի» վերաբերյալ լսումները հետաձգվել են։
Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է կոմիտեի էջում։ Այս պահին հայտնի չէ, թե երբ կկայանա նիստը։
Երկկուսակցական օրինագիծը ներկայացրել են ԱՄՆ սենատոր Բեն Քարդինը, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջին Շահինը, սենատորներ Ջիմ Ռիշը, Փիթ Ռիկեթսը, Քրիս Քունսը և Լինդսի Գրեմը։ ԱՄՆ արտաքին հարաբերությունների կոմիտեի տվյալներով՝ օրինագիծը նախատեսում է պատասխանատվության ենթարկել Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ու անդամներին։ Փաստաթուղթը ներառում է նոր պատժամիջոցներ։ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կարծիքով, միևնույն ժամանակ, «օրինագիծը կամրապնդի ԱՄՆ-ի անսասան աջակցությունը վրաց ժողովրդին»։