ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահը հաստատում է, որ կսկսվի փակ խմբից նամակագրության արտահոսքի գործի քննությունը

10:41, 26.03.2025

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը հաստատում է, որ կոմիտեն քննելու է փակ խմբից նամակագրության արտահոսքի գործը։

Լրագրողների հետ զրույցում սենատորը նշել է, որ ցանկանում է, որպեսզի քննությունը լինի երկկուսակցական, և կոմիտեն ունենա ամբողջական հասանելիություն խմբային չաթի ամբողջական գրառմանը։

Հիշեցնենք, որ հայտնի դարձավ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը պատահաբար խմբային չաթում ավելացրել է The Atlantic ամսագրի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին, որտեղ ազգային անվտանգության թիմը քննարկում էր Եմենում «հութի» ուժերի դեմ օդային հարվածների պլանները։

Նմանատիպ