ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ. Շնորհավորում եմ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին, մենք անհամբեր սպասում ենք այն բարեփոխումների աջակցությանը, որոնք պահանջում են ձեր քաղաքացիները

Շնորհավորում եմ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին,- այս մասին սոցցանցում գրում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բեն Կարդինը և արձագանքում Եվրոպական խորհրդի դեկտեմբերի 14-ին կայացրած որոշմանը։

«Շնորհավորում եմ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին: Մենք ողջունում ենք այս առաջընթացը և անհամբեր սպասում ենք ձեր քաղաքացիների պահանջած բարեփոխումներին աջակցելուն: Այս առաջընթացը նշան է, թե ինչ է սպասվում, երբ դուք զբաղեցնեք ձեր օրինական տեղը անդրատլանտյան հասարակությունում»,- գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը։