ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտե. Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տեղը Եվրատլանտյան ընտանիքում է
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտե. Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տեղը Եվրատլանտյան ընտանիքում է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն արձագանքում է Եվրահանձնաժողովի երեկվա որոշմանը:

Ինչպես նշվում է Սենատի հայտարարության մեջ, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տեղը Եվրատլանտյան ընտանիքում է։

«Լավ լուր, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տեղը Եվրատլանտյան ընտանիքում է»,- ասվում է Սենատի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։