ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով Էնթոնի Բլինքենին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իր գործողությունների համար
ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով Էնթոնի Բլինքենին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իր գործողությունների համար

ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իր գործողությունների համար, որոնք հանգեցրել են անմեղ անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Սենատի կայքում։

Ինչպես գրում է «New York Times»-ը, նմանատիպ բանաձեւ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ եւ, ինչպես եւ սպասվում էր, դրա ակտիվ կողմնակիցն է խոսնակ Նենսի Փելոսին։ Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտն է իրավասու ճանաչել ահաբեկչությունը հովանավորող պետությանը:

Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը և Սիրիան ԱՄՆ-ի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչության հովանավորող պետություններ։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը ուղղորդել և հրամայել է անխտիր կրակել Չեչնիայի, Վրաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիական կենտրոնների վրա՝ նախագահ Պուտինի ցուցումով, ինչը հանգեցրել է անթիվ անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան, նաև, հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ողջ Ուկրաինայում իրականացրել են անմեղ քաղաքացիների զանգվածային մահապատիժներ և փորձել են կոծկել նրանց վայրագությունները զանգվածային գերեզմաններով, Սենատը Ռուսաստանի կառավարության գործողությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով համարում է ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող։ Այն նաև կոչ է անում պետքարտուղարին Ռուսաստանի Դաշնությունը ներառել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում»,- ասված է բանաձեւում։