ԱՄՆ Սենատը կրկին չի կարողանում ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, այսպես կոչված «Շաթդաունը» շարունակվում է
ԱՄՆ Սենատը տասնմեկերորդ անգամ չի կարողանում ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, և այսպես կոչված «Շաթդաունը» շարունակվում է։
Մինչև նոյեմբերի վերջ կառավարության ֆինանսավորումը նախատեսող օրինագիծը ստացել է անհրաժեշտ 60 ձայներից միայն 50-ը, իսկ 43 սենատոր դեմ է քվեարկել։
Տեղեկության համար, ԱՄՆ կառավարությունը աշխատանքը դադարեցրել է հոկտեմբերի 1-ից։ Դրա պատճառը ԱՄՆ նախագահի և օրենսդիրների միջև դաշնային գործակալությունների ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ անհամաձայնությունն էր։ Կառավարության աշխատանքի դադարեցումը մի շարք խնդիրներ է ստեղծում ամբողջ երկրում, հարյուր հազարավոր պետական ծառայողներ գտնվում են չվճարվող արձակուրդում։