ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթին։
Փաթեթին աջակցել է 70 սենատոր, այդ թվում՝ 22 հանրապետական։ Այժմ օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ:
«Տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակների ընթացքում Սենատը չի ընդունել նման օրինագիծ, որն այդքան խորապես կազդի ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև մեր դաշնակիցների և արևմտյան ժողովրդավարության վրա», – ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:
Օրենքի նախագիծը նախատեսում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, 14 միլիարդ դոլար՝ Իսրայելի անվտանգության ֆինանսավորմանը, 9 միլիարդ դոլար՝ Գազայի հատվածին, Հորդանան գետի արևմտյան ափին հումանիտար օգնության համար, իսկ 4,8 միլիարդ դոլար՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների աջակցությունը, մասնավորապես՝ Թայվանին։