ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումն արգելող օրինագծին
Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնությունից հարստացված ուրանի ներմուծումն արգելող օրինագծին։
«Բլոմբերգի»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթն արգելում է Ռուսաստանից ուրանի ներմուծումն ԱՄՆ՝ դրա ուժի մեջ մտնելուց 90 օր հետո։ Այնուամենայնիվ, ժամանակավոր բացառությունները թույլատրվում են մինչև 2028 թվականի հունվար:
Նշենք, որ Կոնգրեսը քննարկել է 2,7 միլիարդ դոլարի հատկացումը, որը կուղղվի ԱՄՆ ուրանի արդյունաբերության զարգացմանը՝ Ռուսաստանից հումքի ներկրման սահմանափակումներ մտցնելու պայմանով։
Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների՝ Ռուսաստանը հարստացված ուրանի հիմնական արտասահմանյան մատակարարն է, որը ռուսական տնտեսությանը տարեկան ապահովում է մոտ մեկ միլիարդ դոլար։
Օրինագիծը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։