ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման օրինագծին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման օրինագծին։
467,5 միլիարդ դոլար արժողությամբ բյուջեի փաթեթը Սենատը հաստատել է երկկուսակցական աջակցությամբ՝ 75 կողմ, 22 դեմ ձայներով։
Օրենքը մինչև տարեվերջ ֆինանսավորում է գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, վետերանների և այլ ծրագրերի համար:
Օրինագիծն ուղարկվել է նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար։