ԱՄՆ Սենատը հաստատել է Թոդ Բլանշի թեկնածությունը Գլխավոր դատախազի պաշտոնում
ԱՄՆ Սենատը հաստատել է Թոդ Բլանշի թեկնածությունը Գլխավոր դատախազի պաշտոնում։
Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, նրա թեկնածությանն աջակցել է 50 սենատոր, իսկ 49-ը դեմ է քվեարկել։
Բլանշը գլխավոր դատախազի պաշտոնակատարն էր 2026 թվականի ապրիլից, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատեց Փեմ Բոնդիին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանրապետական սենատորներն մտահոգություն էին հայտնում Բլանշի կողմից Ջեֆրի Էպշտեյնի փաստաթղթերի հրապարակման հետ կապված, ինչպես նաև նրա դերի վերաբերյալ Թրամփի 1.8 միլիարդ դոլարի «զենքի դեմ» հիմնադրամի և Թրամփի ու նրա որդիների համար հարկային իմունիտետի մասին համաձայնագրի ստեղծման գործում։
«ԲիԲիՍի»-ի տեղեկացմամբ՝ Բլանշն անցյալում նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանն էր։
Ի գիտություն՝ ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը Փեմ Բոնդիին ազատեց երկրի գլխավոր դատախազի պաշտոնից։ Ինչպես ԱՄՆ նախագահը գրել էր սոցիալական ցանցում, Բոնդին «կանցներ մասնավոր սեկտորում շատ անհրաժեշտ և կարևոր նոր պաշտոնի»։