ԱՄՆ Սենատը ապրիլի 23-ին կքվեարկի Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնության փաթեթին
ԱՄՆ Սենատը ապրիլի 23-ին կքվեարկի Ուկրաինային և Իսրայելին օգնությանը վերաբերող օրինագծերին։
Այդ մասին սոցցանցում գրել է ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Ինչպես նշում է Չակ Շումերը, Սենատը պատրաստ է ազգային անվտանգության հարցում կատարել հաջորդ քայլը։
«Ներկայացուցիչների պալատը վերջապես հաստատել է Ուկրաինայի, Իսրայելի, Հնդխաղաղօվկիանոսյան և հումանիտար օգնության ֆինանսավորումը»,- գրել է Շումերը սոցցանցում։