ԱՄՆ ռազմաօդային ուժերը նշում են, որ դաշնակիցների հետ հարվածներ են հասցրել Եմենում «հութիների» ավելի քան 60 թիրախներին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը նշում են, որ դաշնակիցների հետ հարվածներ են հասցրել Եմենում «հութիների» ավելի քան 60 թիրախներին։
Հաստատությունները ներառում են հրամանատարության և կառավարման կենտրոններ, զինամթերքի պահեստներ, արձակման համակարգեր և հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգեր:
Հարվածների ժամանակ օգտագործվել է ավելի քան 100 գերճշգրիտ զինամթերք։
«Մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին ողջ Մերձավոր Արևելքում՝ պաշտպանելու նրանց Իրանի կողմից աջակցվող խմբավորումներից, ներառյալ հութիներից, և այն սպառնալիքից, որ նրանք ներկայացնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը», – ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկևիչը:
Եմենում «հութիների» օբյեկտների վրա հարձակումներ են իրականացրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարվածները հասցվել են մայրաքաղաք Սանին, Կարմիր ծովի Հուդայդա նավահանգստին, Դամարին և Սաադային։