ԱՄՆ ռազմաօդային գվարդիայի օդաչու Ջեք Թեյշեյրան իրեն մեղավոր է ճանաչել Պենտագոնի փաստաթղթերի հրապարակման մեջ
ԱՄՆ ռազմաօդային գվարդիայի օդաչու Ջեք Թեյշեյրան իրեն մեղավոր է ճանաչել Պենտագոնի փաստաթղթերի հրապարակման մեջ

ԱՄՆ օդային գվարդիայի օդաչու Ջեք Թեյշեյրան իրեն մեղավոր է ճանաչել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Խնդիրը վերաբերում է 2023 թվականին Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքին, որոնք ներառում էին ուկրաինական պատերազմի ռազմական գնահատականները, զենքի փոխանցումը նրանց, ինչպես նաև գլոբալ հարցերի վերաբերյալ ամերիկյան Կենտրոնական հետախուզական գործակալության աշխատանքային զեկույցները, ինչպես նաև որոշ սկանդալային տեղեկություններ։

Մեղավոր ճանաչման դիմաց դատախազները համաձայնել են Թեյշեյրային չմեղադրել լրտեսության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով ձերբակալվել էր ԱՄՆ օդային գվարդիայի անդամ Ջեք Թեյշեյրան։