ԱՄՆ ռազմական ավիացիան ռմբակոծել է Եմենում շիա «հութիների» դիրքերը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ամերիկացի զինվորականները ռմբակոծել են «հուսիթների» չորս հականավային թեւավոր հրթիռների և մեկ անօդաչու թռչող սարքերի դիրքերը։
Միաժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը Ադենի ծոցի ուղղությամբ Եմենից արձակված երեք անօդաչու թռչող սարքեր են խոցել։
«Այդ գործողությունները ձեռնարկվում են նավարկության ազատությունը պաշտպանելու և միջազգային ջրերի, ԱՄՆ ռազմածովային նավատորմի և առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։