ԱՄՆ Պետքարտուղարություն. Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականը ԵՄ ընդլայնման վերաբերյալ
Մենք ողջունում ենք Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ կապված Եվրամիության ընդլայնման հետ, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք վճռականորեն աջակցում ենք ԵՄ տասը թեկնածու և հավակնող երկրների ձգտումներին, որոնք ճանաչվել են։
Սա, իհարկե, ինչպես գիտեք, Եվրոպական միության գործընթաց է, բայց մենք կարծում ենք, որ սա վճռորոշ պահ է անդրատլանտյան հանրության համար, և մենք կոչ ենք անում թեկնածու և հավակնորդ երկրներին օգտագործել պահը՝ իրենց ներուժն իրացնելու համար», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցչը։
Եվրահանձնաժողովը հրապարակում է Եվրախորհրդարանին ուղարկված ընդլայնման վերաբերյալ զեկույցը։ Փաստաթուղթը ներառում է տասը երկիր, այդ թվում՝ Վրաստանը։