ԱՄՆ Պետքարտուղարություն. Իլհամ Ալիևի հետ զրուցելիս Էնթոնի Բլինքենը կարևորել է Հայաստանի հետ անհապաղ խաղաղության համաձայնագրի կնքումը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իլհամ Ալիևի հետ զրուցելիս Էնթոնի Բլինքենը կարևորել է Հայաստանի հետ անհապաղ խաղաղության համաձայնագրի կնքումը

 

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Բլինկենը Ադրբեջանի նախագահի հետ զրույցում հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա փոխգործակցությանը ցանկացած ձևով, որը շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար։

 

«Պետքարտուղարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը խաղաղ համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել անհապաղ համաձայնության հասնելու կարևորությունը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

 

Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի խոսքով, Բլինկենը հեռախոսազրույցում ընդգծել է նաև երկկողմ հարաբերությունների վերականգնման կարևորությունը։

 

«Պետքարտուղարը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության առումով և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել որքան հնարավոր է շուտ»,- ասված է հայտարարության մեջ։