ԱՄՆ Պետքարտուղարություն. Էնթոնի Բլինկենը զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծվել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնության թարմացման, սևծովյան անվտանգության և ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցեր։ .
«Քարտուղար Բլինկենն այսօր զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը։ Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը ղեկավարելու համար և նշել, որ Կրեմլի կողմից սննդամթերքը որպես պատերազմի զենք օգտագործելու անմարդկային օգտագործումը հրատապ քննարման անհրաժեշտություն է: Քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային ստանձնած պարտավորության համար, որը ներառում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի խորհրդարան վավերացման համար ուղարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։