ԱՄՆ Պետքարտուղարություն. Բայդենի վարչակազմը ավելի շատ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ, եթե նրանք կնքեն զենքի մատակարարման որևէ գործարք
ԱՄՆ Պետքարտուղարություն. Բայդենի վարչակազմը ավելի շատ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ, եթե նրանք կնքեն զենքի մատակարարման որևէ գործարք

Բայդենի վարչակազմը ավելի շատ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ, եթե նրանք կնքեն սպառազինությունների գործարք,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Մեթյու Միլլերի խոսքով՝ ինքը մտահոգված է, որ Ռուսաստանը խոսում է Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության մասին այն հարցերի շուրջ, որոնք պոտենցիալ խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը։

«Ինչպես արդեն ասել ենք, հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանք պատրաստվում են քննարկել ռազմական տրանսֆերտները։ Սա բավականին անհանգստացնող է և պոտենցիալ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր: Մենք արդեն մի շարք գործողություններ ենք ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելու նրանց նկատմամբ, ովքեր միջնորդել են Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև զենք վաճառել, և մենք չենք վարանի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել», – ասել է Միլլերը։