ԱՄՆ-ի պետքարտուղարության հաշվետվությունում խոսվում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող հիմնախնդիրների, մամուլի ազատության և մարդու իրավունքների մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարության հաշվետվությունում խոսվում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող հիմնախնդիրների, մամուլի ազատության և մարդու իրավունքների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը: Հաշվետվությունը, որը պատրաստել է ժողովրդավարության, մարդու և աշխատողների իրավունքները ուսումնասիրող բյուրոն, ուշադրությունը բևեռված է Վրաստանում ընթացող իրադարձությունների, բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի, մամուլի ազատության և մարդու իրավունքների վրա:

Պետքարտուղարության համար լրատվության առաջին աղբյուր են ներկայացնում, Վրաստանում գործող ոչկառավարական կազմակերպությունները և այլ միջազգային կազմակերպություններ:

Հաշվետվության սկզբում խոսվում է այն սահմանադրական փոփոխությունների մասին, որի համաձայն, 2024 թվականից Վրաստանը անցնելու է համամասնական ընտրական համակարգի վրա, իսկ նախագահին այլևս ուղիղ կարգով չեն ընտրի:

Հաշվետվությունում գրված է, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության լրատվությամբ, 2016 թվականի խորհրդարանական և 2017 թվականի ինքնակառավարման ընտրությունների նախընտրական ժամանակաշրջանում, կուսակցությունների նախընտրական քարոզարշավը անց է կացվել առանց խոչընդոտների, ինչպես նաև պաշտպանված են եղել ազատության սկզբունքները, սակայն նրանց լրատվությամբ, նախընտրական քարոզարշավի ընթացքում զգացվում էր, իշխող թիմի առաջատար դիրքը: Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է մի քանի բռնության փաստ:

Հաշվետվությունում քննարկված է մարդու իրավունքների խախտման մի քանի փաստ, այդ թվում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործում պետական ծառայողի հնարավոր մասնակցությունը, Ռուսաստանի բանակի և բռնազավթված տարածաշրջանների դե-ֆակտո իշխանությունների կողմից քաղաքացիների անօրեն ձերբակալությունները և սպանությունները, դատարանի անկախության վրա ճնշումները, անձնական տարածքի անձեռնմխելիության խախտումը և ԼԳԲՏ թեմի նկատմամբ բռնության փաստերը:

Հաշվետվություն ասված է, որ կառավարությունը հետաքրքրվել է այս գործերի հետաքննությամբ, սակայն անարդյունք: