ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պաշտոնական այցով կժամանի Վրաստան

2022 թվականի հոկտեմբերի 5-7-ը ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Ջենկինսը ելույթ կունենա Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում Կենսաանվտանգության ասոցիացիայի համաժողովում և կխոսի «Covid-19»-ի դեմ պայքարում ձեռք բերված փորձի մասին։

Բացի այդ, ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում, Բոնի Ջենկինսը երկկողմ հանդիպումներ կունենա Վրաստանում։