ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Վաշինգտոնը պաշտպանում է այն սկզբունքը, որ երկրները պետք է ինքնուրույն ընտրեն, թե որ դաշինքներին միանան
Վաշինգտոնն աջակցում է այն սկզբունքին, որ երկրները պետք է ինքնուրույն ընտրեն, թե որ դաշինքներին միանան,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման ժամանակ։
Ամերիկացի և ռուս դիվանագետների հանդիպումը կայացել է Ժնևում՝ երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության մեկնարկից մեկ օր առաջ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է Վաշինգտոնի հավատարմությունը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխան ազգերի ազատությանը։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Վենդի Շերմանը հաստատել է, որ ԱՄՆ-ը ողջունում է դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված իրական առաջընթացը։
«Միացյալ Նահանգները քննարկում է Ռուսաստանի հետ կայունության ռազմավարական երկխոսության որոշ երկկողմանի հարցեր, սակայն չի դիտարկում եվրոպական անվտանգությունը առանց մեր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: