ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալը հանդիպել է «Վրացական երազանքի» անդամների հետ
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալը հանդիպել է «Վրացական երազանքի» անդամների հետ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյան սոցցանցում տեղեկություն է տարածում «Վրացական երազանքի» անդամների հետ հանդիպման մասին։

«Վրացական երազանք»-ի կին առաջնորդների հետ քննարկել ենք ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, սակայն Վրացական երազանքի գործողությունները խոչընդոտել են այդ նպատակին հասնելու առաջընթացը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել հակաժողովրդավարական գործողությունները և հակաամերիկյան ապատեղեկատվությունը»,- գրել է Ուզրա Զեյան սոցցանցում։