ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Քարտուղարը և արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տեւական և արժանապատիվ խաղաղության կարևորությունը», – ասված է հաղորդագրությունում։
Մարկո Ռուբիոն և Հաքան Ֆիդանը խոսել են նաև Սիրիայի մասին։
Մարկո Ռուբիոն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր և թույլ չտալ օտարերկրյա չարագործ դերակատարներին օգտագործել Սիրիայի անցումային շրջանն իրենց նպատակների համար: