ԱՄՆ Պետդեպարտամենտում ընթանում են Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ
ԱՄՆ Պետդեպարտամենտում ընթանում են Իսրայելի և Լիբանանի միջև բարձր մակարդակի բանակցություններ։
Բանակցություններին մասնակցում են Իսրայելի և Լիբանանի դեսպանները, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Ազգային անվտանգության նոր փոխխորհրդական Մայք Նիդհեմը և Պետդեպարտամենտի խորհրդական Դեն Հոլլերը։
Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, չնայած Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի երկարաձգմանը, Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները չեն դադարել։
Միևնույն ժամանակ, իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Թեհրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Լիբանանում կատարած գործողությունների պատճառով, չնայած ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները դեռևս շարունակվում են։