ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Վրաստանն այն երկրների շարքում է, որոնք բավարարում են ֆիսկալ թափանցիկության պահանջները
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2026 թվականի ֆիսկալ թափանցիկության զեկույցը, համաձայն որի Վրաստանը բավարարում է ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները։
Գնահատված 139 երկրներից և Պաղեստինյան ինքնավարության տարածքից, ընդհանուր առմամբ, նվազագույն չափանիշներին բավարարում է 73 երկիր, այդ թվում՝ Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։ Իսկ Ուկրաինան նշված է այն 67 երկրների շարքում, որոնք չեն բավարարում այդ նվազագույն պահանջներին, և առաջընթաց չի նկատվում։
«Դեպարտամենտը գնահատել է բյուջետային փաստաթղթերի հանրային հասանելիությունը, ամբողջականությունը և հավաստիությունը, ինչպես նաև պետական պայմանագրերի ու լիցենզիաների տրամադրման գործընթացների և պետական գնումների պայմանագրերի թափանցիկությունը։
Ֆիսկալ թափանցիկությունը հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորագույն տարրն է։ Այն նպաստում է շուկայի վստահության ամրապնդմանը, հիմք է ստեղծում գլոբալ տնտեսական ստաբիլության (կայունության) և կառավարության առավել մեծ հաշվետվողականության համար, քանի որ հնարավորություն է տալիս հանրությանը տեսնել կառավարության բյուջեն և ծախսերը։
Ֆիսկալ թափանցիկության զեկույցը նպաստում է արտերկրում ԱՄՆ ընկերությունների համար որոշակի բիզնես միջավայրի ստեղծմանը՝ հանրային ֆինանսների կառավարման բարելավման միջոցով, որպեսզի նվազեցվի կոռուպցիայի և միջազգային շուկաներում անբարեխիղճ պրակտիկայի ռիսկը», — նշված է հայտարարության մեջ։