ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրո. Մեր ցավակցությունն ենք հայտնում Ռաճայում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական բյուրոն իր ցավակցությունն է հայտնում Շովիի աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին»,- ասված է սոցցանցում տարածված հայտարարության մեջ։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնվում է 25 մարդ։