ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը խուսափել է պատասխանել Վրաստանին վերաբերող հարցին
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի մասին հարցին մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ կվերադառնա հարցին և կունենա պատասխան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակին հարցրել են՝ արդյոք Թրամփի վարչակազմը որևէ շփում ունի Վրաստանում իշխող կուսակցության հետ։ Ի պատասխան՝ Թեմմի Բրյուսը նշել է, որ կվերադառնա այս հարցին։
«Ես ուզում եմ պատասխանել դրան: Մենք կվերադառնանք դրան և պատասխան կունենանք ձեզ համար», – ասաց Թեմմի Բրյուսը:
Թեմի Բրյուսը այլևս չի խոսել Վրաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում հրավիրված ասուլիսում։