ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էնթոնի Բլինկենի և Կատարի վարչապետի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիմի միջև։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ զրույցի ընթացքում նրանք քննարկել են ընթացիկ ջանքերը, որպեսզի նպաստեն բոլոր պատանդների անվտանգ վերադարձին և Գազայի բնակիչներին օգնության ավելացումը։
«Բլինկենը նաև շնորհակալություն է հայտնել Կատարի վարչապետին համագործակցության և ջանքերի համար՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածում մարդասիրական դադարները», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: