ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Էնթոնի Բլինկենը Իսրայել կժամանի այս շաբաթ
ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս շաբաթ կժամանի Իսրայել։
«Իր այցի ընթացքում Բլինկենը կքննարկի միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նաև մնացած պատանդների ազատ արձակումն ապահովելու, Գազայում իսրայելական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության առաքումն արագացնելու ջանքերը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Սա Էնթոնի Բլինկենի երրորդ այցն է Իսրայել՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։