ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ առաջիկա օրերին դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ միասին կքննարկեն Ղարաբաղում դիտորդական առաքելության հարցը
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ առաջիկա օրերին դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ միասին կքննարկեն Ղարաբաղում դիտորդական առաքելության հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ առաջիկա օրերին դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ միասին կքննարկեն Ղարաբաղում դիտորդական առաքելության հարցը։

«Նախ՝ մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանումը: Երկրորդ՝ մենք ցանկանում ենք բավարարել հումանիտար կարիքները: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, ինչը նշանակում է մարդասիրական պաշարների մուտք և միջազգային դիտորդական առաքելության ներկայություն՝ ապահովելու մարդասիրական կարիքների բավարարումը: Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության մեկնաբանություններն այն մասին, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերն ասել է, որ թեև Ռուսաստանը երբեմն նպաստել է բանակցություններին, ինչը օգտակար է եղել, նրա դերը վերջին շաբաթվա ընթացքում արդյունավետ չի եղել:

«Իհարկե, ես չեմ կարծում, որ անցյալ շաբաթ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր խաղաց։ Մենք տեսանք, որ եղել է ժամանակ, երբ ռուսները նպաստել են բանակցություններին, և մենք ողջունում ենք։ Վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն այս իրավիճակում արդյունավետ չի եղել»,- ասել է Մեթյու Միլլերը։