ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է, որ փետրվարի 3-ին Լաշա Դարսալիայի հետ կառուցողական զրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է, որ փետրվարի 3-ին Լաշա Դարսալիայի հետ կառուցողական զրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է, որ փետրվարի 3-ին կառուցողական զրույց է տեղի ունեցել Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ավագ պաշտոնյայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի միջև։

Պետդեպարտամենտի խոսնակը նշում է, որ հանդիպմանը շոշափվել են «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող» հարցեր։

Պետդեպարտամենտի խոսնակի մեկնաբանությունը Լաշա Դարսալիայի հետ ԱՄՆ Պետդեպարտամենտում հանդիպման վերաբերյալ տարածել է Independence Avenue Media-ի լրագրող Քարտլոս Շարաշենիձեն։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանը և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության հնարավորությունները, որոնք բխում են 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված պատմական խաղաղության համաձայնագրից», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ պատասխանելով Independence Avenue Media-ի հարցին։