ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ խումբ ունի, որը պետք է ուսումնասիրի Իրանի հյուպատոսության վրա հարձակումը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ խումբ ունի, որը պետք է ուսումնասիրի Իրանի հյուպատոսության վրա հարձակումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը արձագանքում է Սիրիայում տեղի ունեցած հարձակմանը: Ինչպես ասում է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ խումբ ունի, որը պետք է ուսումնասիրի միջադեպը։

«Մենք խոսում ենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ՝ տեղի ունեցածի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- ասում է Միլլերը։

Ըստ խոսնակի, այս փուլում ԱՄՆ-ը տեղեկություն չունի, թե ով է պատասխանատու միջադեպի համար։

Լրատվամիջոցների հետ զրույցում Միլլերը նաեւ նշել է, որ պատճառ չի տեսնում, որ Սիրիայում հարձակումը ազդի պատանդների ազատ արձակման բանակցությունների վրա։

«Քանի դեռ մենք ավելի շատ տեղեկություններ չենք ստացել կոնկրետ տեղի ունեցածի մասին, ես չեմ ուզում կոնկրետ խոսել այդ մասին։ Բայց, իհարկե, մեզ միշտ անհանգստացնում է այն ամենը, ինչը կսրի հակամարտությունը տարածաշրջանում»,- ասել է Միլլերը։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետեւանքով ավերվել է հյուպատոսության շենքը։ Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ։